211652_close_icon
views-count1202 դիտում article-date 08:09 25-11-2015

Չի բացառվում՝ Պերմյակովի գործով դատավարությունը անցկացվի Երևանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»ը տեղեկացնում է, որ Ավետիսյանների սպանության վերաբերյալ քրեական գործը երեկ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Թերթը հիշեցնում է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: «Այս քրեական գործն իր բնույթով և հնչեղությամբ աննախադեպ է: Ուստի «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանից պարզել, թե արդյոք իրենց դատարանը ունի անհրաժեշտ անվտանգության միջոցներով կահավորված մեծ դահլիճ, և հնարավոր է, որ նիստը արտագնա՝ Երևանում տեղի ունենա: Ըստ Հովհաննիսյանի՝ իրենց դատարանն անհրաժեշտ բոլոր պայմաններն ունի՝ Պերմյակովի դատավարությունը կազմակերպելու համար: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ գյումրեցիների ինքնադատաստանից խուսափելու համար որոշվի գործի դատավարությունը Երևան տեղափոխել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հարցը կլուծի գործը վարող դատավորը, որտեղ կորոշի քննել, այնտեղ էլ կքննի: Իհարկե, չի բացառվում, դա օրենքով նախատեսվող պրոցես է, կարող է նաև արտագնա նիստ լինել»: Գործը քննող դատավորի անունը հայտնի կդառնա առաջիկա երկու օրերին», հավելել է պարբերականը:

Նմանատիպ նյութեր