211652_close_icon
views-count4540 դիտում article-date 01:53 25-11-2015

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» համերգ տվեց. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց իտալական «Ռոմային»: Կատալոնացիները շարունակում են վերջին շրջանում ֆանտաստիկ խաղ և ֆանտաստիկ արդյունավետություն ցույց տալ: Այս խաղում դուբլի հեղինակ դարձան Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը: Հանդիպման ընթացքում մրցավարը երկու 11 մետրանոց հարված նշանակեց, սակայն Նեյմարի ու Էդին Ջեկոյի հարվածները ետ մղեցին Տեր-Շտեգենը և Վոյցեխ Շչեսնին: Այս հաղթանակից հետո կատոլանական ակումբը վաստակեց 13 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել E խմբի մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա 2-րդ տեղի համար վերջին տուրում լուրջ պայքար է սպասվում: «Ռոման» և «Բայերը» ունեն 5-ական միավոր, իսկ ԲԱՏԷ-ն՝ 4: Վերջին տուրում «Ռոման» խաղում է ԲԱՏԷ-ի, իսկ «Բայերը»՝ «Բարսելոնայի» հետ: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 5-րդ տուր, E խումբ [b]«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 6:1[/b] Լուիս Սուարես, 15, 44, Լիոնել Մեսի, 18, 60, Ժերար Պիկե, 56, Ադրիանո, 77 - Էդին Ջեկո, 90+1 Չիրացրած 11 մետրանոցներ՝ Նեյմար («Բարսելոնա»), 77, Էդին Ջեկո («Ռոմա»), 82
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր