211652_close_icon
views-count238292 դիտում article-date 20:38 24-11-2015

Կրակոցներ և սպանություն Երևանի կենտրոնում. դեպքի վայր են ժամանել բարձրաստիճան ոստիկաններ. սպանվածը բանկերից մեկի իրավաբանն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Վարդանանց 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչները` Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի և կենտրոնական քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mercedes մակնիշի 83 RR 383 համարանիշի ավտոմեքենան, որը պատկանում է սպանված Հ. Աթանյանին, վերջինս բնակվում էր Գյումրի քաղաքի Երկաթգիծ 29 շենքում, սակայն բնակվում էր Երևանում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս տղա երեխա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով`[color=#EF2929] սպանվածը «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի դեղին համարանիշներով ավտոմեքենայով դիմել է փախուստի: Փաստի առթիվ Կենտրոնական քննչական բաժնում ավագ քննիչ Վարդան Բադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր