211652_close_icon
views-count47274 դիտում article-date 19:28 24-11-2015

Գողություններ կատարողները տուժածների տները թալանելուց հետո մասնակցել էին նրանց ազգականի հարսանիքին, ու նրանց պատվին հնչեցրել «Տարան, տարան» երգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` նոյեմբերի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները միջնորդություն են ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչներ, 24-ամյա Անդրանիկ Գասպարյանի, 24-ամյա Արտյոմ Հովսեփյանի, նույն մարզի Այգեստան գյուղի բնակիչներ, 24-ամյա Գրիգոր Եղիազարյանի և 23-ամյա Գևորգ Եփրեմյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Լևոն Արազյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշել է բավարարել քննիչների միջնորդությունը և մի քանի բնակարանային գողությունների փաստերով որպես կասկածյալներ նշված անձինք վերցվել են կալանքի և դատարանից տեղափոխվել Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած ամուսինները ասում էին. «Գոհ ենք Արտաշատի ոստիկաններից ու քննիչներից, որ կարճ ժամանակում բացահայտեցին հանցագործություններն ու հայտնաբերեցին գողերին, չնայած, որ չէինք հավատում: Երբ դրանց բերեցին մեր տուն, զարմացանք, որ դրանք էին կատարել, քանի որ նրանք միշտ ազատ մտել, հելել են մեր տուն: Գողության օրն էլ իմանալով, որ մենք հարսանիքի ենք, տանը մարդ չկա` եկել իրենց սև գործն արել, ողջ տունը տակնուվրա են արել, գումարներն ու ոսկյա զարդերը գողացել ու հետո ալիբի ստեղծելու համար եկել մեզ հետ մասնակցել են մեր հարազատի հարսանիքին»: Ամուսինը կես կատակ, կես լուրջ ասում էր. «Տնիցս գողությունա արել` հերիք չի, մի հատ էլ հարսանիքին կնոջս հրավիրում է պարի ու պատվիրում` «Տարան, տարան» երգը, նկատի ունենալով հարսին նվիրված «Տարան, տարան» երգի բառերը: Ինչ իմանամ, որ «Տարան, տարան» ասելով` հասկացնում էր, որ տունդ տարել ենք»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70977/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արտաշատի բաժին էին բերման ենթարկել Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչներ, 24-ամյա Անդրանիկ Գասպարյանին, 24-ամյա Արտյոմ Հովսեփյանին, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչներ, 24-ամյա Գրիգոր Եղիազարյանին և 23-ամյա Գևորգ Եփրեմյանին: Վերջիններս կասկածվում էին այս տարվա նոյեմբերի 9-ին Արարատի մարզի Գետազատ գյուղում ազգությամբ եզդի բնակիչներ, 50-ամյա Շիրին Կայմազովի ու նոյեմբերի 8-ին 62-ամյա Վազիզ Համզոյանի սեփական տներից առանձնապես խոշոր չափի գողություններ կատարելու մեջ: Կասկածյալներից 3-ը տարբեր ժամերին տեղափոխվել էին հանցագործության վայրեր, որտեղ ցույց էին տվել, թե ով ինչ գործողություներ էր կատարել գողությունները կատարելու ժամանակ: Նրանք խոստովանել են նաև, որ գողացված ոսկեղենի մի մասը վաճառել էին Երևանում գործող Վերնիսաժում: 4 կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներից Գ. Եղիազարյանը նախկինում եղել էր դատապարտված: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր