211652_close_icon
views-count115127 դիտում article-date 03:28 22-11-2015

Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին. նրա դին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ` օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցում Երևանի Ջուղայի 4/1 շենքի բնակիչ, 22-ամյա Հայկազ Թադևոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 SC 840 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանն ու այնուհետև հարվածել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16-րդ փրկարարական ջոկատը հրամանատար Սարգիս Բիձյանի և Նոր Նորքի թիվ 9 հրշեջ -փրկարարական ջոկատի աշխատակիցները` խմբի պետ Շահեն Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու քննիչ Հրանտ Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մահացած երիտասարդ տղայի դին փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին` օգտագործելով մի քանի տեսակի հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բրիգադը, որի աշխատակիցները առաջին իսկ պահից փրկարարների հետ աշխատում էին դին դուրս բերելու համար և դի տեղափոխող բրիգադը: Փաստի առթիվ քննիչ Հրանտ Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր