211652_close_icon
views-count15042 դիտում article-date 11:07 18-11-2015

Մարզպետի կարգադրությամբ քաղաքապետն «ապամոնտաժեց» աղբի բուրգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 11-ին լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայոց Ձորի վարչական տարածքում ստեղծվում աղբի բուրգ, ինչի պատճառով նշված տարածքում տիրում էր գարշահոտությունը: Հրապարակումից կարճ ժամանակ անց Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կարգադրությամբ Եղեգնաձորի քաղաքապետը ձեռնարկեց անհրաժեշտ աշխատանքներ և «ապամոնտաժեց» հսկայական աղբի բուրգը՝ այնտեղից հեռացնելով 6 «Կամազ» աղբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/11/70044/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 11-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին կարելի է հանդիպել նոր ստեղծվող աղբի բուրգի: Անհայտ անձը կամ անձինք նշված հատվածում լցրել էին մեծ քանակի կենցաղային աղբ և այդ հատվածում ամբողջովին տիրում էր գարշահոտություն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Վայքից Եղեգնաձոր ամեն օր վաղ առավոտյան այցելում է աշխատանքի և երեկոյան վերադառնում տուն: Մի՞թե մարզպետը չի նկատում, որ հենց գլխավոր ճանապարհին ստեղծվում է աղբի բուրգը` ինչը վտանգավոր և հղի է այն հանգամանքով, որ այդ հատվածը կարող է դառնալ խոլերայի օջախ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր