211652_close_icon
views-count28887 դիտում article-date 17:25 17-11-2015

«Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր տատուն առանձնակի դաժանությամբ սպանած թոռը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Օժիտ» խանութների ցանցի սեփականատիրոջ՝ Սիլվա Գալստյանի սպանության գործով դատավճիռը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դատավոր Արշակ Վարդանյանը գործով ամբաստանյալ սպանվածի թոռանը Ալբերտ Մոմջյանին, մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով առաջադրված արարքները կատարելու մեջ, և գումարային պատիժ նշանակեց՝ 21 տարի ազատազրկում: Գործով 170 հազար ԱՄՆ դոլարն ու Toyota Prado ավտոմեքենան հանձնվեց Ալբերտի հորը՝ Հովհաննես Մոմջյանին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/27/68841/]հայտնել էինք[/url] Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ «Օժիտ» խանութների ցանցի սեփականատիրոջ՝ Սիլվա Գալստյանի սպանության գործով հերթական նիստը: Նիստի ընթացքում տեղի էին ունեցել գործով եղած ապացույցների հետազոտում: Պարզվել էր, որ սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանը բարձրագույն կրթություն ունի, ավարտել է տնտեսագիտական համալսարանը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի, ազատված է եղել զինվորական ծառայությունից: Դատարանի որոշմամբ, վկաներ` ամբաստանյալի մայրը` Անահիտ Մարգարյանը և ընկերուհին պետք է բերման ենթարկվեին սակայն նրանց գտնվելու վայրը չէր պարզվել և արդյունքում դատարանը հրապարակեց նրանց, ինչպես նաև Ալբերտի խորթ եղբոր նախաքննական ցուցմունքները: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/21/27878/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ այրված դիակի մնացորդներ: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն էր, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր