211652_close_icon
views-count56717 դիտում article-date 15:18 16-11-2015

ՇՏԱՊ. Ծառերի համատարած սպանդ՝ Ստեփանավանի ոլորանում. առողջ ու հաստաբուն ծառերն էլեկտրական սղոցներով տապալվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի թունելից դեպի Ստեփանավանի ոլորաններ հատվածում մի քանի անձինք էլեկտրական սղոցներով ծառերի սպանդ են իրականացնում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք պատճառաբանում են, որ օրինական են ծառերը հատում, սակայն իրենց մոտ «թուղթ-թանաք» չկա: 2 բեռնատար է կանգնած, մեկը՝ ամբողջովին լցված: Գրեթե 30-ից ավելի հաստաբուն ծառ էլ արդեն հատվել է հիմքից, որոնց մեջ 5-6-ը փտած են, իսկ մնացածն առողջ, հաստաբուն ծառեր են: Ծառերը կտրողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե՝ Կամոն ա ասել՝ կտրեք, որ էդ ծառերը տանելու ենք դպրոցներին: Թե ով է Կամոն և արդյոք պատկան մարմինները տեղյակ են ծառերի սպանդից, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր