211652_close_icon
views-count17327 դիտում article-date 15:07 16-11-2015

Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով կարեւոր վկային իր տան բակի ծիրանի ծառից կախված են հայտնաբերել

Կայարանցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կարեւոր վկային իր տան բակի ծիրանի ծառից կախված են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Քանաքեռավանում, սեպտեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/24/65735/]հայտնել [/url]էր սույն դեպքի մասին: Խոսքը «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանի մասին է: Ի. Սարգսյանը պատմեց, որ Մհերն իրեն շատ մոտ մարդ է եղել եւ որոշ մանրամասներ ներկայացրեց: «Ինքը խնդիրներ չի ունեցել ոչ մեկի հետ: Միակ խնդիրն այս դատական պրոցեսի հետ է կապված եղել: ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին նրան, պահել ԿԳԲ մեկուսարանում՝ պատճառաբանելով, թե իբր ես զանգել եմ իրան, հարցրել, որ իրենց գյուղի մոտ գտնվող կոլոդեցը մարդ քցեմ, ի՞նչ կլինի: Բայց նման խոսակցություն մեր մեջ չի եղել: Քննիչը ստիպել ա, որ նա նման ցուցմունք տա, ճնշումներ են գործադրել: Ինքը բողոքեց դատախազին: Ես նրան հարցեր ունեի, որոնց պատասխանները կպարզեին, թե իրականում ինչ խոսակցություն է եղել մեջ եղել»,-ասաց Իսրայել Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր