211652_close_icon
views-count3240 դիտում article-date 12:53 31-10-2015

Վթարի զոհ դարձած Հարությունը ոչ միայն սոցիալապես շատ վատ պայմաններում էր ապրում, այլեւ ծնողների միակ զավակն էր. նրա 2 անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամ է

Ավտովթարի զոհ դարձած 38-ամյա Հարություն Հակոբյանը 2 անչափահաս երեխաների հայր էր: Ավելին՝ դուստրը հաշմանդամ է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը: Անգամ նա չէր կարողանում խոսել եւ ներկայացնել պայմանները, քանի որ Հարությունին ճանաչողներից ոչ ոք չի կարողանում համակերպվել այդ լուրի եւ կորստի հետ: Գյուղապետն ասաց, որ Հարությունը նաեւ 1 որդի ունի: Ընտանիքը ապրում է շատ ծանր սոցիալական պայմաններում եւ արդեն երկար տարիներ է, ինչ Հարությունը պայմանագրային ծառայող էր ու ընտանիքի միակ կերակրողը: Նա ապրում էր կնոջ, երեխաների եւ ծնողների հետ: Ավելին՝ ծնողների միակ զավակն էր: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայող Հարություն Հակոբյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հոկտեմբերի 30-ին գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը: «Այդպես էլ գիտակցության չգալով՝ ուղեղի այտուցից մահացավ»,- ավելացրել էր պարոն Ասատուրյանը: Իսկ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Vaz 2107» մակնիշի 98 NN 900 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ, 38-ամյա Հարություն Հակոբյանի «Volkswagen Vento» մակնիշի 34 SM 171 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Volkswagen Vento»-ի ուղևորներ, Ակունք գյուղի բնակիչ, 35-ամյա Վարդան Սիմոնյանը և Խաչաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիսի կայազորային հոսպիտալ:

Նմանատիպ նյութեր