211652_close_icon
views-count23018 դիտում article-date 12:26 30-10-2015

Արտակարգ իրավիճակ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բազմաբնակարային շենքում. բնակիչների թափած տոննաներով աղբը ստեղծել է հակասանիտարական վիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի կարգադրությամբ վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Աբգար Խաչատրյանի գլխավորությամբ, Արաբկիր վարչական շրջանի «Շենքերի կառավարում» համատիրության աշխատակիցների հետ համատիրության նախագահ Վլադիմիր Ղազարյանի գլխավորությամբ 3-ից ավելի «ЗИЛ» բեռնատար մակնիշի ավտոմեքենաներով Արամ Խաչատրյան 6-րդ շենքի նկուղից դուրս են բերել կենցաղային և շինարարական աղբ, անգամ՝ սատկած առնետներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Ճիշտն ասած՝ երկար տարիներ այս վիճակն էր ու զարմացանք, որ թաղապետարանի աշխատակիցները համատիրության հետ գործի անցան ու նկուղում առկա հակասանիտարական վիճակը վերացրեցին: Բայց, եթե իրականությունն ենք ուզում բարձրաձայնել, այդ խոզանոցը հո երկնքից չի՞ եկել, բնակիչներն իրենք են ձեռքին ընկած աղբը նետել նկուղը»: Հուսով ենք, որ այսքանից հետո բնակիչներն ավելի հետևողական կլինեն, որպեսզի նորից աղբի բուրգեր չստեղծվեն նկուղում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նկուղով են անցնում շենքը սնուցող էլեկտրական լարերը, որոնք հիմնականում ապամոնտաժման ու կարգի բերվելու խնդիր ունեն, քանի որ փնթի ձևով է դրանք էլեկտրոցանցը անցկացնել: Շատ տեղերում էլ այն վտանգավոր է: Որոշ հատվածներում էլ «դարն ապրած» խողովակներից ջուր է ծորում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր