211652_close_icon
views-count38245 դիտում article-date 10:37 27-10-2015

Արտակարգ դեպք Երևանում. Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող ձորակում հայտնաբերվել է ինքնությունը չպարզած տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի, Երևանի 1-03 շտաօպօգնության կայանից հայտնել են, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող ձորակ, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժի օպերատիվ խումբը, ովքեր սպասում են որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայր է ժամանում նաև դատական բժիշկը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր