211652_close_icon
views-count51849 դիտում article-date 10:32 26-10-2015

Կրակոցներ Երևանում. Մետաքս թաղամասում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական գրասենյակի մոտից 4 երիտասարդ տղաներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում [color=#EF2929]թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Խորենացի 3-րդ նրբանցքի 8-րդ տան բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Կարենի Գևորգյանը, ով տեղափոխվել է «հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Խորենացի 3-րդ նրբանցքի 4-րդ տան բնակիչ, 27-ամյա Արման Հակոբի Ավագյանը՝ «հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 30 շենքի 17 բնակարանի բնակիչ Արման Վարդանի Սրապիոնյանը՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Այգեստան փողոցի 6-րդ տան բնակիչ, 27-ամյա Վահագ Հովհաննեսի Գևորգյանը: Վերջինս ստացել է որովայնի խոռոչի թափանցիկ հրազենային վնասվածք՝ ներքին արյունահոսությամբ: [/color] Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից 3-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մեկինը` ծանր: Վահան Գևորգյանը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ում վիրահատել են, իսկ նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքով և «լյարդի վնասվածք» ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցում` Մետաքս թաղամասի հարևանությամբ գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական գրասենյակի մոտից: Դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունիև Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և ավագ քննիչ Միքայել Զադոյանի գլխավորությամբ: [color=#EF2929] Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ, որոնք ավագ քննիչ Մ. Զադոյանի կողմից առգրավվել և ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզցի՝ ինչ հրազենից են արձակվել կրակոցները: [/color] [color=#EF2929]Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Մ. Զադոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր