211652_close_icon
views-count9103 դիտում article-date 17:04 24-10-2015

Շղթայական ավտովթար Ալավերդի քաղաքում. բախվել են 3 Mercedes-ները, Audi-ն և 06-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում ոստիկանության բաժնի դիմաց Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Ռուբիկ Ղևոնդյանը իր վարած Mercedes մակնիշի 34 OD 471 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Շնող գյուղի բնակիչ 37-ամյա Վռամ Պապյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 63 OO 198 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև նույն հատվածում Ալավերդի քաղաքի բնակիչ 29-ամյա Հարություն Պետրոսյանը իր վարած Audi մակնիշի 34 CA 163 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Ալավերդի քաղաքի բնակիչ 48-ամյա Արթուր Գևորգյանին պատկանող Mercedes մակնիշի 23 OU 166 համարանիշի ավտոմեքենային հարվածի հետևանքով էլ Mercedes-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է Ալավերդի քաղաքի բնակիչ 23-ամյա Մհեր Դանիելյանի վարած Mercedes մակնիշի 29 LL 872 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր