211652_close_icon
views-count10297 դիտում article-date 13:38 23-10-2015

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 23:15-ի սահմաններում Րաֆֆու փողոցում՝ Մալաթիա տոնավաճառի դիմաց, Մեղրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 72 QQ 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակչուհի, 37-ամյա Կարինե Ավետիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Քննիչ Մ. Մուրադյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր