211652_close_icon
views-count67663 դիտում article-date 12:30 22-10-2015

Էջմիածնի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին, հանցագործության գործիք դանակները, զուգագուլպաներն ու տուժածի բջջային հեռախոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, տաք հետքերով բացահայտել են հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 7 շենքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Շահբազյանը և Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 22-ամյա Սամվել Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ ընթերակաների և քննիչ Ավետիք Կարապետյանի հետ միասին Վաղարշապատի ոստիկանությունից Զորավար Անդրանիկի փողոց տեղափոխեցին Գ. Շահբազյանին: [color=#EF2929]Վերջինս ոստիկաններին և քննիչներին մատնացույց արեց այն վայրը, որտեղ իր ընկերոջ հետ ավազակային հարձակում կատարելուց հետո շպրտել էր կանացի սև զուգագուլպաները, որոնցից մեկի վրա անցքեր կային, հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որը հանցագործությունը կատարելուց առաջ նա գնել էր խանութից և այն դանակը, որը պատկանել է տուժողին` Սամվել Սողբատյանին: Հայտնաբերվել է նաև Nokia տեսակի բջջային հեռախոսը: Տուժածի հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Չէինք հավատում, որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կբացահայտեին հանցագործությունը, թե չէ սաղ հարևաններով մեկս մեկիս վրա էինք կասկածում: Հիմա արդեն հանգիստ ենք, քանի որ ստահակները հայտնաբերվել են, իսկ Գևորգին Բագրատաշենի անցակետից բռնել են Էջմիածնի ոստիկանները, քննիչները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցների, մասնավորապես, հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ»: Գ. Շամշյանի տեղեկություններով` ավազակային հարձակում կատարողները տուժածի եղբոր տղայի ընկերներն են, ովքեր իմացել են, որ տուժածը բնակարանը վաճառել է 20 հազար ԱՄՆ դոլարով և մտածել են, թե գումարը մոտն է:[/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/21/68318/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ավետիք Կարապետյանի կողմից քրեական գործ էր հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Հոկտեմբերի 21-ին, գիշերը ժամը 00:10-ի սահմաններում դիմակավորված 2 հոգի, որոնցից մեկը` զինված դանակով, Էջմիածին քաղաքում կոտրել էին Պիոներական փողոցի 27 տան բնակիչ, 63-ամյա Սամվել Սողբատյանի տան դուռը, ներխուժել ներս և բռնություն կիրառելով` ծեծի ենթարկել, նրանից պահանջել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ստահակները նշված բնակարանից հափշտակել էին 215 հազար ՀՀ դրամ և Nokia տեսակի բջջային հեռախոս: Ավազակային հարձակման ենթարկված Ս. Սողբատյանը բնակվում է միայնակ, իսկ նրան այդ վիճակում հայտնաբերել էր փեսան` Վահան Հովհաննիսյանը: Տուժածին տրվել էր դատաբժշկի ուղեգիր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր