211652_close_icon
views-count37363 դիտում article-date 12:00 21-10-2015

Ինչո՞ւ էր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը այցելել Կոտայքի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը վաղ առավոտան այցելեց Կոտայքի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզում բացվեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքը: Վ. Գասպարյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին և տեղում տվեց հանձնարարականներ պատասխանատուներին: Այսուհետ Կոտայքի մարզի բնակիչները չեն հասնի Երևան ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման, տեխզննում անցկացնելու, վարորդական իրավունքի վկայականներ ստանալու համար, այլ կարող են այցելել եվրոպական չափանիշներին համապատասխան նորակառուց հաշվառման քննական բաժանմունքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամեն մանրուք հաշվի է առնված և վարորդներն ու քաղաքացիները մեկ անգամ այցելելով՝ կհամոզվեն, որ նշված բաժանմունքը չի զչիջում շատ եվրոպական նմանատիպ հաստատությունների: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+

Նմանատիպ նյութեր