211652_close_icon
views-count17803 դիտում article-date 09:42 21-10-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակել

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը և նշանակվել ոստիկանության պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ է նշանակվել Մնացական Բիչախչյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր