211652_close_icon
views-count2454 դիտում article-date 16:32 19-10-2015

Ինչ պատժի արժանացավ Սամվել պապին, ով իր բնակարանը տրամադրել էր պոռնկության նպատակով՝ մի մարմնավաճառուհու

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 64-ամյա Սամվել Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բնակարանի սենյակը պարբերաբար տրամադրել է Նարինե Շահվերդյանին` պոռնկությամբ զբաղվելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Սամվել Սաքանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000/երկու հարյուր հազար/ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 51 հոդվածի 3-րդ մասի կարգով տուգանքի վճարումը տարաժամկետել և վճարման համար սահմանել 10 /տաս/ ամիս ժամանակ՝ յուրաքանչյուր ամիս բռնագանձելով 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր