211652_close_icon
views-count27666 դիտում article-date 13:15 19-10-2015

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն, որ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճում, տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակի օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղծ եղած տղամարդու դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, որպես անհայտ կորած որոնվում էր հոկտեմբերի 17-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր