211652_close_icon
views-count38634 դիտում article-date 22:24 18-10-2015

Արտառոց դեպք Հրազդանում. ՃՈ աշխատակիցների և Հրազդանի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում դանակահարված երիտասարդին հնարավոր է եղել փրկել. կասկածյալներին էլ ՃՈ-ի տղաները բռնել են

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Արտակ Դանիելյանն ու տեսուչ Արման Մկրտչյանը, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մարմնի տարբեր մասերում սուր կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքներով ՃՈ ծառայողական ավտոմեքենայով Հրազդանի հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցից հայտնել են, որ այդ տղամարդը Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի փողոցի բնակիչ Արթուր Մկրտչյանն է, ով գտնվում է ծանր կայուն վիճակում: Եթե ՃՈ աշխատակիցները վիրավորին օպերատիվորեն չտեղափոխեին հիվանդանոց և բժիշկները ճիշտ և օպերատիվ չգործեին, նա շատ արյուն էր կորցնելու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՃՈ աշխատակիցները Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում Կոնվերս բանկի դիմաց ծառայություն կատարելիս են եղել, երբ ГАЗ 3110 մակնիշի 22 LS 038 համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս է եկել վիրավոր Ա. Մկրտչյանը և օգնություն խնդրել քաղաքացիներից: Այդ պահին վաշտի հրամանատարը իր տեսուչների հետ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են վիրավոր քաղաքացուն, ում գիտակցությունը դեռ տեղն է եղել, ով ասել է, որ 3110-ի մեջ մի քանի անգամ իրեն դանակահարել են: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վաշտի հրամանատարի հանձնարարականով ավագ տեսուչը ռադիոկապով կապնվում է դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանին, վերջինս էլ տեսուչներ Տիգրան Նաջարյանի և Ավետիք Մարդոյանի հետ կարողանում են «զախվատ» անել ГАЗ 31-ը, ինչի շնորհիվ էլ 31-ի մեջ գտնվող Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 14 շենքի բնակիչ 50-ամյա Սամվել Եդիգարյանն և Հրազդան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 23 շենքի բնակիչ 51-ամյա Մեսրոպ Հակոբյանը ավտոմեքենայով տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավոր Ա. Մկրտչյանը ստացել է թիկունքի մասում 4 հարված, 1 հարված էլ կրծքավանդակի մասում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր