2015 դիտում
14:26 16-10-2015
Չի կարելի, ամոթ է, ի՞նչ պարտության մասին է խոսքը․Արագած Ախոյան
Եվրոպական դատարանի հրապարակած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը շատերը սխալ են մեկնաբանում: Չի՛ կարելի, ամոթ է այն պարտություն համարել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը։
«Այդ դատական կողմում մենք որպես երրորդ կողմ էինք ներգրավված եւ դատարանը մեր բոլոր պահանջները բավարարել է։ Այլ վճիռ չէր կարող կայացնել։ Մեզ հասանելիք մասը փայլուն էր կատարված։ Բացի այ, դա Հայաստանի Հանրապետությունը չէր, որ դատ էր սկսել տվյալ Փերինչեքի դեմ, այլ՝ Շվեյցարիան եւ դա վերագրել Հայաստանին սխալ եմ համարում։ Սա փոքրիկ փորձ էր այն գլոբալ դատավարությունից առաջ, որը որ մի օր կչոքի թուրքական իշխանության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջագրի վերջին կետը, կարծում եմ, նույնպես Եվրադատարանն է, որտեղ հարցը կլուծվի ի օգուտ մեզ։ Լավ ճանաչելով Ջեֆրի Ռոբերթսոնին, ով գիրք է հրապարակել Հայոց ցեղասպանության իրավական հիմքերի մասին, կարծում եմ, որ մենք ունենալու ենք լուրջ հաջողություն»,-նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:
Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվել էին:
Նմանատիպ նյութեր
3063 դիտում
16:09 17-04-2014
Հովիկ Աբրահամյանն անմիջապես պատասխան տվող գործիչ է. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյան
8502 դիտում
11:28 18-11-2014
Սփյուռքահայ գործարար Հրաչ Կապրիելյանը դեռ 4 ամիս կմնա անպատված կարգավիճակում. Արագած Ախոյան
Այս բաժնից
916 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
520 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
352 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը