211652_close_icon
views-count4758 դիտում article-date 13:37 16-10-2015

Ի՞նչ է արել 18-ամյա Սերգեյը Այնթապ գյուղի «Վարդա» գիշերային ակումբի մոտ ընկերների հետ եւ ի՞նչն է դարձել դանակահարության պատճառ

18-ամյա Սերգեյ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ընկերներ Միխայիլ և Սերգեյ Արմենի Սողոմոնյանների, Իսահակ և Դավիթ Կորյունի Ավետիսյանների, Արթուր Նորիկի Խուդոյանի և Ահմեդ Խդրի Ֆերոյանի հետ Արարատի մարզի Այնթապ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի դիմաց և դրան հարակից հատվածում նույն ակումբի հաճախորդներ Արմեն Շալիկոյի Հաջոյանի կողմից հիշյալ ակումբի սրահում գտնվելու ժամանակ գարեջրի շիշը պատահաբար Սերգեյ Սողոմոնյանի ոտքին դիպելու հարցի շուրջ վիճաբանել է Արմեն Հաջոյանի և վերջինիս ընկեր Վալոդյա Հարութիկի Հայրապետյանի ու ինքնությունը չպարզված ևս երկու անձանց հետ, որի ընթացքում Սերգեյ Ստեփանյանը, ինքնությունը չպարզված անձի կողմից կրծքավանդակի շրջանում ստանալով հարված, ընկել է գետնին, ապա գետնից բարձրանալով ու գրպանից հանելով ծալովի փականով դանակը` բացել է շեղբը: Այդ ընթացքում Միխայիլ Սողոմոնյանը, փաթաթվելով Սերգեյ Ստեփանյանին հարվածող անձին, միասին վայր են ընկել, այնուհետև վերջիններիս վեր բարձրանալու ընթացքում Սերգեյ Ստեփանյանը, գիտակցելով իր գործողության հանրության համար վտանգավոր բնույթը ու նախատեսելով հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, այն է` մթության և դիմացը` մոտ տարածության մեջ գտնվող անձանց առկայության պայմաններում դանակը բռնակի հատվածից աջ ձեռքով բռնած, ձեռքն առաջ պարզած բազմիցս թափահարել է` աջ ու ձախ կողմ տանել-բերելով և այդ կերպ ոտնձգելով քրեաիրավական նորմերով պաշտպանվող միաբնույթ, համասեռ հասարակական հարաբերությունների` անձի կյանքի և առողջության դեմ և չցանկանալով Միխայիլ Արմենի Սողոմոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառել։ Բայց գիտակցաբար այն թույլ տալով՝ այսինքն` մեղքի դիտավորյալ ձևի անուղղակի դիտավորության դրսևորմամբ, դանակը թափահարելու ընթացքում մեկ անգամ հարվածել է Միխայիլ Արմենի Սողոմոնյանին` նրա առողջությանը` կրծքավանդակի ձախ կեսի` կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած վերքի, ստոծանու վնասման, հեմոպնևմոթորաքսի ձևով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր