211652_close_icon
views-count2023 դիտում article-date 11:53 16-10-2015

Ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլը տեւեց 4 օր․ 55 դատապարտյալներն էլ դադարեցրել են հացադուլը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոռ Ղլեչյանը։ Ինչպես նաեւ նշեց, որ հացադուլից դուրս եկած բոլոր դատապարտյալների վիճակը լավ է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ից ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են գտնվում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գ. Ղլեչյանը։ Նա նշել էր, որ հացադուլ հայտարարելու մասին 8 հոգի են դիմում գրել, իսկ մնացյալը պարզապես հրաժարվել են սննդից։ Ընթացքում նրանց թիվը հասել էր 55-ի։ Դատապարտյալները պահանջում էին վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանց հետ սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, նրանք դիմումներ էին գրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին՝ քրեական գործերը վերանայելու պահանջով եւ իրենց հիմնավորումներով։

Նմանատիպ նյութեր