211652_close_icon
views-count7614 դիտում article-date 14:40 13-10-2015

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենսի սպանության մեջ կասկածվողը հայտարարել է հացադուլ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջինս հայտարարեց, որ հացադուլ է հայտարարում, քանի որ քննչական մարմինը անօրինական գործողություններ է կատարել իր նկատմամբ և ինքը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, որի հետ ինքը կապ չունի: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/07/61315/]հայտնել [/url]էր, որ օգոստոսի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի որոշմամբ ձերբակալվել էր 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը, ով կասկածվում էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61174/]օգոստոսի 5-ին[/url] Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձակի դաժանությամբ սպանելու մեջ:

Նմանատիպ նյութեր