211652_close_icon
views-count27894 դիտում article-date 14:04 13-10-2015

Երիտասարդ օրինախախտ վարորդին չփրկեց անգամ «001» թիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչքան էլ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հորդորում է, որպեսզի վարորդները չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, վարելիս իրենց մոտ ունենան վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, մեքենաները անցկացնեն համապատասխան տեխզննում ու ԱՊՊԱ, սակայն, դժբախտաբար, լինում են վարորդներ, որոնց համար ասած-չասած՝ միևնույն է, նրանց ուղեղը դատարկ կաթսայի նման զրնգում է: Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում Ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Nissan մակնիշի 23 ZZ 001 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդը անգամ իրեն դնելով «լավ տղու» տեղ, խախտումները կատարում էր ՃՈ աշխատակիցների առաջ, սակայն չկարողացավ «մարսել» երիտասարդն ու հանգրվանեց համապատասխան վայրում: Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չփորձեն երթևեկության կանոնները խախտել, իսկ հետո էլ, երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնի նրանց, գործի չդնեն «խլամ-հեռախոս» տարբերակը: Միևնույն է, օրինախախտ ոչ մի վարորդի հեռախոսազանգերին տևական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ հանրապետության ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հանձնարարականով տեսուչները չեն պատասխանելու, իսկ պատասխանը մեկն է. «Խախտում մի արա, չես տուգանվի, իսկ երկաթյա նժույգդ էլ չի հանգրվանի գաի պլաշչադկայում»: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր