211652_close_icon
views-count3607 դիտում article-date 13:28 13-10-2015

Ինչո՞ւ են Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլ հայտարարել և ի՞նչ են պահանջում

Արդեն 1 օր է՝ ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա նշեց, որ հացադուլ հայտարարելու մասին 8 հոգի են դիմում գրել, իսկ մնացյալը պարզապես հրաժարվել են սննդից։ Դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանց հետ սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, նրանք դիմումներ են գրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին՝ քրեական գործերը վերանայելու պահանջով եւ իրենց հիմնավորումներով։

Նմանատիպ նյութեր