211652_close_icon
views-count9168 դիտում article-date 15:52 12-10-2015

Երևանում 85-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա կին հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ, 85-ամյա Վահրամ Մկրտիչևը իր վարած Chevrolet Aveo մակնիշի 22 LO 064 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 62-ամյա Յուլիա Ալախվերդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի Յ. Ալախվերդյանը օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել է հետիոտնային անցումով: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր