211652_close_icon
views-count1315 դիտում article-date 10:21 10-10-2015

Հայաստան կժամանի Իրանի առաջին փոխնախագահը. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է. «Հայաստան կժամանի Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։ Մեր տեղեկություններով՝ Ջահանգիրին Հայաստանում կլինի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 15-ին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ջահանգիրին Երևան կժամանի բավականին լայն և ներկայացուցչական պատվիրակությամբ՝ բաղկացած 50-60 պաշտոնյաներից և գործարարներից։ Ի թիվս մի շարք պաշտոնական հանդիպումների, մեր տեղեկությունների համաձայն, Իրանի փոխնախագահը ՀՀ վարչապետի հետ կմասնակցի Հայ-իրանական ֆորումին։ Թեև, ըստ նույն տեղեկությունների, չի բացառվում, որ այցի հետ կապված փոփոխություններ ևս լինեն, քանի որ այն վերջնականապես հաստատված չէ»։

Նմանատիպ նյութեր