211652_close_icon
views-count20825 դիտում article-date 10:00 10-10-2015

Երևանում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 10 փողոցի թիվ 2 տան մոտ Նուբարաշեն 12 փողոցի 3-րդ շենքի բնակիչ, 19-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 03 ММ 030 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նուբարաշեն վարչական շրջանի բնակչուհի, 61-ամյա Սոֆյա Խաչատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Գրիգորյանը սովորում է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսում, իսկ նրա հայրը ոստիկանության նախկին աշխատակից է: Նրանց ընտանիքին է պատկանում Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Որսորդ» ռեստորանահյուրանոցային համալիրը և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «Որսորդ» զենքերի խանութը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր