211652_close_icon
views-count1794 դիտում article-date 10:18 10-10-2015

Բերդի տարածաշրջանի Պառավաքար, Տավուշ գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Բերդի տարածաշրջանի Պառավաքար, Տավուշ գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է։ Պառավաքարի և Տավուշի գյուղապետեր Ռոլանդ Մարգարյանը և Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ խնդիրը լուծվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությունից հետո։ Նրանց ներկայացմամբ՝ Երևանի Կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, և խաղող ընդունելու հնարավորություն չի եղել։ Տավուշ համայնքի ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառավաքարի խաղողագործները մինչև գիշերվա ժամը 1-ը բերդ քաղաքում խաղող են հաձնել։ Երևանի կոնյակի գործարանի բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանն էլ թերթին հայտնել է, որ 320 տոննա հումք են տեղափոխել գործարանի Այգավանի մասնաճյուղ, որպեսզի կարողանան վերսկսել խաղողի ընդունումը։

Նմանատիպ նյութեր