211652_close_icon
views-count4444 դիտում article-date 09:55 10-10-2015

Ծառուկյանին պատկանող հայ-բելառուսական «ԱրԲե» առևտրի կենտրոնը փակվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ հայ-բելառուսական «ԱրԲե» առևտրի կենտրոնի Պարոնյան փողոցի մասնաճյուղը փակվել է: «Էլիտար շենքի առաջին հարկում գտնվող տարածքի սեփականատերերը այժմ նոր վարձակալներ են փնտրում: Սա Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» բիզնեսն է՝ բելառուսական «ԲելԳոսՊիշչեպրոմ» կոնցեռնի հետ համատեղ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը: Հայ-բելառուսական առևտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական և բիզնես կապերի արդյունքում է ստեղծվել: Իսկ Պարոնյան մասնաճյուղը բացվել է 2013 թվականի մայիս ամսին, Բելառուսի նախագահի՝ Հայաստան կատարած այցի օրերին», -գրել է թերթը:

Նմանատիպ նյութեր