211652_close_icon
views-count2124 դիտում article-date 09:04 10-10-2015

Երեւանի կենտրոնը կառուցապատած ընկերությունները սնանկանում են. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարության որոշմամբ պետության գերակա շահ հայտարարված տարածքներում Երեւանի կենտրոնը կառուցապատած ընկերությունները սնանկանում են, մինչդեռ դրանցից որոշները չեն փոխհատուցել Կենտրոնից վտարված քաղաքացիների բնակարանների դիմաց: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել Կենտրոնի կառուցապատող «Վիզկոն» ընկերության տնօրեն Սիմոն Աղազարյանը: Սնանկացել է Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից «Նորդ Այլենդ» ընկերությունը: Սպասվում է Կենտրոնի մեկ այլ կառուցապատողի՝ «Գլենդել Հիլզի» սնանկացումը: Իսկ ո՞վ պետք է փոխհատուցի մի քանի տասնյաkի հասնող բնակիչներին՝ անհայտ է»:

Նմանատիպ նյութեր