211652_close_icon
views-count23643 դիտում article-date 23:45 09-10-2015

Հրդեհ «Երազ» բնակելի թաղամասի բարձրահարկ շենքում. ժամանել են մեծ թվով հրշեջ փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Ադոնցի փողոցում գտնվող «Երազ» բնակելի թաղամասի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով և թիվ 8 ջոկատի ավտոսանդուղքը: Ժամանել են նաև ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը` Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության բրիգադը: Հրշեջ-փրկարարները մարել են թիվ 8 շենքի 9-րդ հարկի 42-րդ բնակարանի պատշգամբում առաջացած հրդեհը: Պարզվել է, որ այրվել է 3 խորանարդ մետր շինարարական աղբ և վնասվել են հյուրասենյակի դուռն և պատուհանները: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր