211652_close_icon
views-count2757 դիտում article-date 23:35 09-10-2015

Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ ռուսական չորս հրթիռներ ընկել են Իրանի տարածքում

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հաստատել է այն տեղեկությունները, որ ռուսական չորս հրթիռներ ընկել են Իրանի տարածքում՝ չհասնելով Սիրիա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պաշտոնապես հերքել էր CNN-ի տարածած լուրերն այն մասին, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ ռուսական թևավոր հրթիռներ են ընկել Իրանի տարածք: «Ի տարբերություն CNN-ի, մենք անանուն աղբյուրների հղում անելով ինչ-որ բան չենք պատմում, այլ ցուցադրում ենք իրական ժամանակում մեր հրթիռների արձակումը և թիրախի ոչնչացումը»:

Նմանատիպ նյութեր