211652_close_icon
views-count2231 դիտում article-date 23:15 09-10-2015

Ստեղծվել է աշխարհի ամենաբարդ մեխանիզով ժամացույցը

Թանկարժեք ժամացույցներ արտադրող շվեյցարական Vacheron Constantin ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենաբարդ ժամային մեխանիզմն ունեցող ժամացույցը, որն անվանվել է Reference 57260։ Անվանումը խորհրդանշական է, քանի որ նա կարող է իրականացնել հենց 57 բարդ գործառույթ։ Ժամացույցի կառուցվածքը բաղկացած է 2826 փոքր դետալներից։ Ժամացույցը պատրաստվել է անհատական պատվերով։ Պատվիրատուն մասնավորապես պահանջել է, որ ժամացույցը երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 8-ը չարձակի որևէ ձայն, ինչպես նաև ունենա օրացույց, եղանակային և այլ ցուցիչներ։ Ժամացույցի դետալներն ամբողջությամբ պատրաստվել են ձեռքով:

Նմանատիպ նյութեր