211652_close_icon
views-count1282 դիտում article-date 22:40 09-10-2015

Փրկարարները բացել են փակ դուռը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.05-ին ահազանգ է տսցավել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար, ներսում երկու տարեկան երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկաարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը. ներսում է գտնվել 2013 թ. ծնված Ս. Կ.-ը: *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 12/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.53-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր