211652_close_icon
views-count1369 դիտում article-date 22:32 09-10-2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ հաստատության տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ապագա դիվանագետների այցն Արցախ ոչ միայն անձնական այլև` մասնագիտական տեսանկյունից: Այդ համատեքստում Ա. Ղուլյանն ընդգծել է հանրապետության քաղաքական դաշտում դիվանագիտության աճող նշանակությունը և հույս է հայտնել, որ երիտասարդ դիվանագետները Ղարաբաղ այցելելով և ծանոթանալով երկրամասին ու ժողովրդին` ավելի լավ կպատկերացնեն իրենց մասնագիտական անելիքները հետագայում: Աշոտ Ղուլյանը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացներին, օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև ուսանողները խորհրդարանի նախագահին հարցեր են ուղղել պետական կառավարման համակարգի, խորհդարանի քաղաքական կազմի և համազգային նշանակության հեռանկարային ծրագրերի մասին: Հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավար Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին դիվանագիտական դպրոցի ուսանողներին ամեն տարի ընդունելու պատրաստակամության և նրանց հետաքրքրող հարցերին համապարփակ պատասխանելու համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր