211652_close_icon
views-count1146 դիտում article-date 21:36 09-10-2015

Արցախի վարչապետն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ավանդույթ դարձած այցերն Արցախ: «Ուրախալի է, որ մեր ապագա դիվանագետներն Արցախում ծանոթանում են դրա ձեռքբերումներին և խնդիրներին, ինչը թույլ կտա ձեզ ավելի արդյունավետ կերպով ներկայացնել մեր շահերը դիվանագիտական ճակատում: Այժմ Ադրբեջանն ավելի ագրեսիվացրել է իր վարքն առաջնագծում, որը զսպելու ուղղությամբ կիրառվում են թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական միջոցներ: Բնականաբար, ցանկալի է քաղաքական գործիքակազմով կանխել էսկալացիան և կարգավորել հիմնախնդիրը. այդ պատճառով ձեր մասնագիտական զարգացումը կարևոր է մեզ համար»,- ասել է Ա. Հարությունյանը: Ուսանողների տարաբնույթ հարցերին ի պատասխան՝ վարչապետը ներկայացրել է տնտեսության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջիկա ծրագրերը:

Նմանատիպ նյութեր