211652_close_icon
views-count17122 դիտում article-date 18:42 09-10-2015

Կոչ եմ անում տարաբնույթ զառանցանքներով լրագրողական բոսյակություն չցուցաբերել. Ա. Ավետիսյան

ՀՀԿ երիտթևի անդամ Արման Ավետիսյանն իր [url=https://www.facebook.com/ARM.Avetisyan.001?fref=nf]ֆեյսբուքյան էջում[/url] գրել է. «Անդրադառնալով հոդվածագիր Արտակ Հակոբյանի զառանցանքին, իբր Աշոտ Աղաբաբյանը ֆեոդալ է, հիմնվելով վերջինիս կողմից արված հայտարարությանը, այն է թե` «Քոչարյանի ժամանակ երկրում հաստատվել է ֆեոդալական համակարգ», ապա եկեք հիշենք, որ ժամանակին դա եղել է հենց Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունը, որով նա բնորոշել է երկրում տիրող իրավիճակը, իսկ Աղաբաբյանի տեսակետը եղել է հետևյալը` եթե ֆեոդալական համակարգը կնպաստի պետությանն ու ժողովրդին, ապա այդպես էլ թող լինի: Ժամանակին, «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ»-ը Աշոտ Աղաբաբյանին չի հատկացվել որպես ֆեոդալական կալվածք, այլ հատկացվել է, որպեսզի նա կարողանա միջոցներ ստեղծի և դրանք ուղղի մարզադաշտի պահպանմանը, արդիականացմանն ու շահագործմանը, քանի որ պետությունն ու իշխանությունները չէին ցանկանում մարզադաշտը պահելով պետական հաշվեկշռում, հսկայական գումարներ հատկացնին մարզադաշտի համար, նպատակահարմար համարելով այդ գումարները օգտագործել այլ նպատակներով: Իսկ նա, որպես սեփականատեր, մշտապես հետևողական ու նպատակամղված է եղել և մնում մարզադաշտի հետ կապված ցանկացած հարցում: Հիշենք, թե ինչ վիճակից, ինչ դարձրեց: Իր ստանալու պահին ոչ նորմալ խոտածածկ կար, ոչ տրիբունա, ոչ նստատեղ, ոչ էլ ենթակա էր շահագործման: Իսկ նրա ջանքերով մարզադաշտն իր ենթակառուցվածքներով ու ծավալով կարգի բերվեց, արդիականացվեց և դարձավ շահագործման պատրաստ կառույց: Հարակից տարածքում ստեղծված տոնավաճառի և մյուս բիզնես նախաձեռնությունների եկամուտը նա ներդրել է մարզադաշտի վերանորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներում, նույնիսկ այդ նպատակով 4 միլիոն դոլար վարկ է վերցվել, որպեսզի «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ»-ը Հայաստան-Թուրքիա պատմական խաղը կարողանա ընդունի և անցկացնի իր հարկի տակ: Հաշվի առնելով պատուհասած դժվարությունները` չհիմնավորված հարկային խոշոր տուգանքներն ու սննկացմումը, ներկայումս Աղաբաբյանը լուծումներ է փնտրում և անում հնարավոր ամեն բան, արդարության հասնելու և մարզադաշտը այդ ծանր իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետական Կուսակցության մասին, ուզում եմ հոդվածագրին տեղեկացնել, որ 1989թ. վերջերին Աշոտ Նավասարդյանի, Աշոտ Աղաբաբյանի, Մովսես Գորգիսյանի և այլոց նախաձեռնությամբ ստեղծվել է «Անկախության բանակ, կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում»-ը, որը ունեցել է 1000-ից ավել անդամներ և դարձել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադրման հենասյունը: Որի թե հրամանատարները և թե անդամները լինելով բարձրագույն կրթությամբ հայրենանվեր տղաներ, իրենց զգալի ավանդն ունեն Ղարաբաղյան պատերազմի և Հայաստանի անկախ պետականության ձևավորման գործում, իսկ քո նշած մեկ «Ժիգուլու» մեջ, այդ ժամանակ ՀՀՇ-ի ջոկատներն էին տեղավորվում: Հանրապետական Կուսակցությունը միշտ եղել է զորեղ ուժ և այդպես էլ կմնա: Իսկ Աշոտ Աղաբաբյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադիրներից մեկը, երբեք հետ չի կանգնի իր կուսակցությունից, քանի որ կուսակցության կայացման գործում մեծ է նաև իր ահառելի ներդրումը: Ով էլ չգիտի, կամ լավ չի հիշում, ասեմ ու հիշեցնեմ, որ ՀՀԿ-ի հիմնադրման օրվանից սկսած, բավական երկար ժամանակ, նա եղել է ֆինանսավորման եթե ոչ միակ, ապա գլխավոր դոնորը: Իսկ ներկայումս, ոչ վաղ անցյալում որոշակի լծակներ ստանձնած պաշտոնյաների կամայականությունների և անարդարության պատճառով հայտնվել է ոչ ցանկալի իրավիճակում: Ես` ինքս հանդիսանալով ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ, Անկախության Բանակի շարքերում Նավասարդյանի և Աղաբաբյանի հրամանատարությամբ կռվող ազատամարտիկի, հետագայում նաև ՀՀԿ հիմնադիր կազմի անդամներից մեկի որդին, ավելի քաջատեղյակ եմ թե ով` ով է, ինչ պայմաններում են ստեղծվել Անկախության Բանակն ու ՀՀԿ-ն, ինչ ճանապարհ են անցել և ուր են գնում: Ուստի, կոչ եմ անում տարաբնույթ զառանցանքներով լրագրողական բոսյակություն չցուցաբերել......»:

Նմանատիպ նյութեր