211652_close_icon
views-count3581 դիտում article-date 17:44 09-10-2015

Թուրքիայի իշխանությունները մտադիր էին Մեսրոպ պատրիարքի դեմ մահափորձ կատարել. մանրամասներ. Arevelk.am

Պոլսո «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էսթուքյանը, «Արեւելքի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում հայկական թաղամասերում թուրք ազգայնամոլ ծայրահեղականների կողմից անցկացվող անհանդուրժողության երթերին, ասաց, որ նման երեւույթները նորություն չեն համայնքի համար. «Պոլսահայերը որոշ փորձառություն ունեն եւ գիտեն, որ նման դեպքերում անպայման իրենց մի վնաս հասնելու է: Դեռեւս մի քանի տարի առաջ բացահայտվեցին հայերի հանդեպ բարձրաստիճան զինվորականների կողմից մշակված բարդ ծրագրեր, որոնցից մեկն էլ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դեմ մահափորձի իրականացումն էր, եւ այդ բոլոր բացահայտումները ծածկվեցին: «Հրանտ Դինքի սպանությունից հետո էլ «Էրկենիքոնի» հետ առնչություն ունեցող մանրամասներ ի հայտ եկան, խոսվում էր նաեւ հայ դպրոցական պատանիների վրա ծրագրված հարձակումների մասին: Սրանք մեզ համար մտահոգություն են, ռիսկը միշտ կա, որովհետեւ այս պետությունը «Փոքրամասնությունների հանձնաժողով» անունով անձնակազմ է ունեցել, որի գրասենյակում դավեր էին նյութվում հայերի, հույների եւ այլ փոքրամասնությունների դեմ: Էսթուքյանը նաեւ նշեց, որ չնայած պոլսահայ համայնքի քաղաքականացված հատվածն այս բոլորը գիտի, սակայն հիմնական մեծամասնությունը պատկերացում չունի վտանգի մասին, եւ ինքն իրեն համոզում է, որ այս ժամանակներում այդպիսի վայրագ բաներ չեն կարող պատահել,-«Արեւելքի» հետ զրույցում ասաց Բագրատ Էսթուքյանը: Մանրամասներն`[url=http://www.arevelk.am/am/content/2/262/Թուրքիայի-իշխանությունները-մտադիր-էին-Մեսրոպ-պատրիարքի-դեմ-մահափորձ-կատարել.-մանրամասներ.html] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր