211652_close_icon
views-count862 դիտում article-date 17:14 09-10-2015

Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի

Վաղը` հոկտեմբերի 10-ին, տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին: Հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով յուրաքանչյուր բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրի վրա, որոշում կկայացնի: Ըստ հավատարմագրման կարգի` բուհը կարող է ստանալ ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 կամ 4 տարի ժամկետով, պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարով կամ չհավատարմագրվել: Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները:

Նմանատիպ նյութեր