211652_close_icon
views-count8047 դիտում article-date 15:29 09-10-2015

26-ամյա Մհերը «Փարվանա» ռեստորանային համալիրում հարսանիքը կիսատ է թողել եւ գնացել հարսանիքի հյուրերից մեկի տունը թալանելու

26-ամյա Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրում մասնակցելով համագյուղացու հարսանեկան արարողությանը և օգտվելով այն հանգամանքից, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Սամվել Գարենի Հակոբյանը ընտանիքի անդամների հետ միասին բացակայում են իրենց բնակարանից և նույնպես մասնակցում են նշված առիթին, վերջինիս բնակարանից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամը 21-ի սահմաններում դուրս է եկել ռեստորանից, պատահական տաքսի մեքենայով ուղևորվել է Ս. Հակոբյանին պատկանող Կոտայքի մարզի Կամարիս գյուղի տան մոտ, որտեղ պատուհանի ապակին կոտրելով՝ ապօրինի մուտք է գործել հիշյալ տուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ դեպքի վայրում նկատվել է հարևանների կողմից և դիմել փախուստի: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Չարենցավանի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր