211652_close_icon
views-count2004 դիտում article-date 16:26 09-10-2015

«Գազպրոմ»-ը մերժել է Թուրքիայի առաջարկները

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չի ընդունել «Երկնագույն հոսք» գազատարով հավելյալ 3 մլրդ խմ գազի մատակարարման վերաբերյալ Թուրքիայի առաջարկը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին: Վերջինը նշել է,որ Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել այդ հարցում դեռ 2 տարի առաջ: «Սակայն մենք կարող ենք հավելյալ 2 մլրդ խմ գազ մատակարարել «Թուրքական հոսք» գազատարով»,-հավելել է Միլլերը: 1200 կմ երկարությամբ «Երկնագույն հոսք» գազատարն անցնում է Սև ծովի հատակով: Այն Ռուսաստանից բնական գազը հասցնում է Թուրքիա: Համաձայնագիրը կնքվել է 1997 թվականին՝ 25 տարվա հեռանկարով:

Նմանատիպ նյութեր