211652_close_icon
views-count2841 դիտում article-date 15:48 09-10-2015

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներման հրամանագիր է ստորագրել, որով բանտերից ազատ կարձակվեն 152 ազատազրկվածներ: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի՝ համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն: Նրա խոսքով՝ համաներում ստացածներից 103-ը հենց այսօր կլքեն բանտերը, իսկ 49-ի դատավճիռները մեղմվել են: Նրանցից 14-ը կանայք են, իսկ 8-ը՝ անչափահասներ: Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովին ներկայացվել է 910 դիմում: Համաներվածներից շատերը ազատազրկվել են թմրանյութերի օգտագործման ու շրջանառության համար:

Նմանատիպ նյութեր