211652_close_icon
views-count1532 դիտում article-date 15:35 09-10-2015

Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Իրանի տարածք իր թևավոր հրթիռների ընկնելու մասին CNN-ի տեղեկությունը

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պաշտոնապես հերքել է CNN-ի տարածած լուրերն այն մասին, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ ռուսական թևավոր հրթիռներ են ընկել Իրանի տարածք, հաղորդում է Tass-ը: «Ի տարբերություն CNN-ի, մենք անանուն աղբյուրների հղում անելով ինչ-որ բան չենք պատմում, այլ ցուցադրում ենք իրական ժամանակում մեր հրթիռների արձակումը և թիրախի ոչնչացումը: Այդ բնագավառի յուրաքանչյուր մասնագետ գիտի, որ նման օպերացիաների դեպքում միշտ ֆիքսվում է թիրախը՝ հարվածից առաջ և հետո»,-ասել է նա և հավելել, որ բացի այդ ամենից, Սիրիայի օդային տարածքը մշտապես գտնվում է անօդաչու սարքերի հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր