211652_close_icon
views-count1401 դիտում article-date 14:50 09-10-2015

Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ զինյալների ուսումնամարզական ճամբարին

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը երկրորդ անգամ են հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին, հաղորդում է Tass-ը: «2 «Ռաֆալ» կործանիչներ ռմբակոծել են ԻՊ զինյալների ուսումնամարզական ճամբարը: Մարտական առաջադրանքները կատարված են»,-«Europe-1» ռադիոկայանին տված հարցազույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Առաջին ավիահարվածները ֆրանսիական օդուժը հասցրել էր սեպտեմբերի 29-ի գիշերը:

Նմանատիպ նյութեր