211652_close_icon
views-count23432 դիտում article-date 22:07 08-10-2015

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էջմիածին քաղաքում ծաղկեդրում կատարեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող քարե նամակների հուշարձանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի 2700 ամյակի առթիվ տեղի ունեցած տոնական միջոցառման շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեդրում կատարեց Էջմիածին քաղաքում Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս արձանը Էջմիածինցիների համար համարվում է նույնպես սրբավայր, քանի որ արձանն ինքնատիպ է, հուշարձանի ամեն մի քարը ռազմի դաշտից գրված մի կենդանի նամակ է, հատվածներ վերձված իրական նամակներից: Բոլոր նամակները ուղարկվել են Արցախյան ազատամարտի տարիներին, որոնք գրել են տեղաբնակները իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, սիրած աղջկան: Հուշարձանին ծաղկեդրում և հարգանքի տուրք մատուցեցին նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հարազատները, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ զորավար Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղարամանյանը, տեղաբնակներ, հյուրեր մարզերից, ԱՊՀ երկրներից և արտասահմանից ժամանած մարդիկ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր