211652_close_icon
views-count13639 դիտում article-date 17:46 08-10-2015

Երևանի «գաի պլաշչադկայի» մոտ հավաքված վարորդները բողոքում էին. ՃՈ աշխատակիցները չեն պատասխանում հեռախոսազանգերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հոկտեմբերի 7-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 38 տրանսպորտաին միջոց, որի վարորդներից 33-ը մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր` 100-200 հազարական դրամի չափով: Այսօր` հոկտեմբերի 8-ին, «գաի պլաշչադկայի» մոտ հավաքված վարորդները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Արագաչափերն ու կամեռաները կյանքներս կերել են, միհատ ստից խախտում ենք անում` վռազ նկարվում ենք, իսկ ռեսպուբլիկայի գաի պետն ու քաղաքի գաի պետը ընենց դրվածք են դրել` չենք կարում մեկն ու մեկին զանգենք: Զանգում ես էլ` գաի աշխատողները լայաղ չեն անում պատասխանեն հեռախոսին, բերում մտցնում են պլաշչադկա»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը և բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և նրանց վարած «երկաթյա թանկարժեք նժույգներից», խախտումներ կատարելու դեպքում` հանգրվանելու են «գաի պլաշչադկայում»: ՀՀ ՃՈ պետ Ա. Հակոբյանի հանձնարարականով Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, իսկ մարզերում` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի վրա: Գ. Շամշյանի տեղեկություններով` ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ տեղախոխված տրանսպորտային միջոցների մեծ մասի սեփականատերերը պետական պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ են: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր