211652_close_icon
views-count3407 դիտում article-date 19:51 04-10-2015

Շիրակ գյուղում գայլերը մեծ թվով ոչխար են հոշոտել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.55-ին Փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Շիրակ գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 տանը հարակից անասնագոմում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել գայլերի հարձակում, ինչի հետևանքով հոշոտվել է Ք. Ա.-ի՝ 27 (վիրավոր 8), Հ. Գ.-ի՝ 12 (վիրավոր 3), Մ. Պ.-ի՝ 2 և Վ. Թ.-ի՝ 2 ոչխար: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:

Նմանատիպ նյութեր